Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Արևադարձ (Heliotropium)

Արևադարձ (Heliotropium)

Պատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Պերուն է:Մշտադալար կիսաթուփ է, որը Երևանի պայմաններում կարող է ձմեռել միայն ջերմատներում և բնակարաններում:Տերևները անհարթ են, ունեն կնճռոտ տեսք, մանրիկ, կոշտ մազմզուկներ:

 

Ծաղիկները շատ փոքր են, վահանակի տեսքով իրար կողքի խիտ դասավորված, մուգ կամ թավշամանուշակագույն, դուրեկան վանիլի բուրմունքով: Իր բուրավետ մանուշակագույն ծաղիկների շնորհիվ բույսը կարելի է հանդիպել ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ պարտեզներում ու բնակարաններում: Բազմացվում է կտրոններով և սերմերով: Թփին կիսաբնի տեսք տալու նպատակով, անհրաժեշտ է թողնել, որ բույսի գագաթը աճի, իսկ կողքից դուրս եկող շիվերը հեռացնել:Երբ շիվերից մաքրված բունը հասնում է ցանկալի բարձրության, անհրաժեշտ է թողնել 5-8 շիվ, ապա բույսը ծերատել 2-3 անգամ:

 

Այդ գործողությունից հետո բույսի պսակը գնդի ձև է ստանում:Ձմռանը վաղ ծաղկեցման նպատակով, առանձնացված բույսերի վրայից անհրաժեշտ է հեռացնել ամռանը աճած բոլոր ծաղկակոկոնները:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ